2021 թ.-ի մարտից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով, անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան 20․000 դրամով։
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշումը հնարավոր է դարձել մի շարք գործընթացների շնորհիվ: Մասնավորապես ավելացվել են ծախսերի օպտիմալացումն ու խնայողությունները, ինչպես նաև ստվերային շրջանառության և ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունքում գոյացած միջոցների և սեփական եկամուտները:
Գործընթացին էապես նպաստել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նոր ղեկավարության ճիշտ կառավարման և ջանքերի շնորհիվ ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կազմակերպման և վերահսկողություն սահմանելը:
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ անտառային ոլորտում նախատեսված շրջադարձային բարեփոխումների ու իրականացվող քայլերի վերջնանպատակը հուսալի անտառպահպանություն և գրագետ անտառկառավարման նոր մոդելի կայացումն ու զարգացումն է։